Սևանա լճում ձկնորսներ են անհետացել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում այսօր՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է պատահել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք ահազանգ են ստացել, որ Նորատուս գյուղի մոտակայքում երկու ձկնորս երեկ գիշերվանից դուրս են եկել ձկնորսության եւ չեն վերադարձել:
Փրկարարներն այս պահին Սեւանա լճում փնտրում են ձկնորսներին: