Լաթաքիայում շինանյութի խանութում պայթյունի հետևանքով16 մարդ է զոհվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա քաղաքի շինանյութի խանութում պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 18-ը վիրավորվել է, իսկ փրկարարներն ավարտել են փլատակների մաքրումը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ դեպքի մասին հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարությունը:
Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ շաբաթ օրը հզոր պայթյուն է որոտացել Լաթաքիայի հարավում։
«14 ժամ շարունակական աշխատանքից հետո քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտարարեց որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին»,- ասվում է սիրիական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Լաթաքիայի Ռամլ թաղամասում նախօրեին տեղի ունեցած շինանյութի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հինգ կին և հինգ երեխա, և 18-ը վիրավորվել է, այդ թվում՝ վեց երեխա», - հայտնել է վարչությունը։