Սպանված աղջկա դայակի որդուն ահաբեկիչները փորձել էին հավաքագրել
ՀասարակությունՉորսամյա աղջկա սպանության մեջ կասկածվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի որդուն ահաբեկիչները փորձել են հավաքագրել Սիրիայում ահաբեկիչների կողմից մարտերին մասնակցելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները:
«Գտնվելով Կենտրոնական Ասիայի քաղաքացիների շրջապատում, նա ենթարկվել է քարոզչության, որպեսզի մասնակցի Սիրիայում ահաբեկիչների կողմից մարտերին... Նրա նկատմամբ կիրառվել են վարչական պատժամիջոցներ ՝ կանխարգելիչ ու դաստիարակչական նպատակներով: Քրեական պատասխանատվության նա չի կանչվել, քանի որ պարզվել է, որ նա Մոսկվայում մոր հետ չի հանդիպել»,- ասել է աղբյուրը:
Նշում են, որ Բոբոկուլովայի որդուն հարցաքննել են երեխայի սպանության գործով, քանի որ ժամանակին նոր մոր հետ աշխատել է Մոսկվայում: