Ձորն ընկած ավտոմեքենայի ուղեւորները ընտանիքով գնում էին նորապսակ դստեր ծնունդին (ֆոտո)
HeaderՏավուշի մարզում այսօր՝ մարտի 4-ին ձորը ընկած ավտոմեքենայի մեջ եղել են մի ընտանիքի անդամներ, որոնք Լոռու մարզի Դեբետ գյուղից Բերդ քաղաք էին ուղեւորվում՝ իրենց նորապսակ դստեր ծննդյան տոնին: Այս մասին ասաց Դեբետի գյուղապետ Արարատ Քոչարյանը:
Պատահարի հետեւանքով մահացած ուղեորը՝ 44-ամյա Արմեն Նազլուխանյանը, ընտանիքի հայրն էր: Վիրավոր վարորդը նրա եղբայր, 54-ամյա Սեյրան Նազլուխանյանն է, վիրավոր 3 ուղեւորները՝ մահացածի կինը, 14-ամյա որդին ու 18-ամյա դուստրն են:
Կնոջ՝ 37-ամյա Քրիստինե Խարազյանի եւ նրա տեգրոջ վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են Իջեւանի բժշկական կենտրոն: 14-ամյա տղան եւ 18-ամյա աղջիկը տեղափոխվել են Երեւան, նրանց վիճակը ծանր կայուն է, գանգուղեղի սալջարդ ունեն: