Աբրամովիչին արգելել են Նյու Յորքում 80 մլն դոլարով առանձնատուն կառուցել
ՄիջազգայինՆյու Յորքի կառուցապատման դեպարտամենտը ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին մերժել է իրեն պատկանող երեք շինության միավորման 6 մլն դոլար արժողությամբ նախագծի իրականացման թույլտվությունը, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով New York Post-ին:
Ինչպես հաղորդվում է, 2014-ի հոկտեմբերին նա 78 մլն դոլարով երեք առանձնատուն է ձեռք բերել Վերին Իստ-Սայդում (Մանհեթթըն): Նման կառույցի համար անհրաժեշտ է Ճարտարապետական հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովի (New York City Landmark Preservation Commission) թույլտվությունը:
Միաժամանակ նախագծի ճարտարապետ Սթիվեն Վանն ասել է, որ իշխանության կողմից թույլտվության մերժումը չի նշանակում, թե նախագիծը չի իրականացվի: