Աբովյանի գերեզմանատանը հայտնաբերված դիակի ձեռքն ու ոտքերը եղել են նեխած, ծնոտը՝ պոկված
ՀասարակությունԱբովյան քաղաքի գերեզմանատան մոտ մարտի 3-ին հայտնաբերված տղամարդու դին եղել է անդամահատված վիճակում. դիակի վրա գլուխ չի եղել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գլուխը հայտնաբերվել է մոտ 10 մ հեռավորության վրա: Գոտկատեղից վերեւի հատվածը առհասարակ չի եղել: Ձախ ձեռքն ու ոտքերը նեխած են եղել, ծնոտը` պոկված: Մեր այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Թե ինչ հանգամանքներում է անդամահատված ու մասամբ նեխած դին հայտնաբերվել այդ տարածքում, մանրամասները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: