Լատվիայում գալիք տարվանից փարանջա հագնելը կարող է արգելվել
ՄիջազգայինԼատվիայի արդարադատության նախարար Դինթարս Ռասնաչսը հայտնել է, որ դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքը կարող է ուժի մեջ մտնել 2017 թ. հունվարի 1-ից, այս մասին ուրբաթ հայտնել էDelfi գործակալությունը:
Լատվիական LTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարը պարզաբանել է,որ խոսքը հանրային վայրերում մահմեդական կանանց ավանդական հագուստի մասին է: Ընդ որում Ռասնաչսը նշել է, որ ոչ բոլոր մահմեդական կանայք են փակում դեմքը ու գլխաշոր կապում, քանի որ իսլամում զանազան հոսանքներ ու տարբերություններ կան:
«Վերլուծելով Ֆրանսիայի փորձը՝ մենք տեսնում ենք, որ պետք է հավասարակշռել հասարակության շահերն ու արգելքները: Համապատասխան փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2017 թ. հունվարի 1-ից»,- հայտնել է Ռասնաչսը:
Ավելի վաղ Արդարադատության նախարարությունն առաջարկել էր մշակել փարանջա հագնելու սահմանափակումներ մտցնող ժամանակավոր օրինագիծ: Ինչպես պարզաբանել են նախարարությունից՝ պետք է երկրում ներդաշնակ միջավայր պահպանել, իսկ փակ դեմքով մարդիկ կարող են քրիստոնյաների կողմից որպես սպառնալիք ընկալվել:
2011թ. Ֆրանսիայում ընդունվեց փարանջա հագնելը սահմանափակող օրենք: Այդ երկրի մահմեդական կանայք չեն կարող հանրային վայրերում հայտնվել դեմքը փակող հագուստով, հակառակ դեպքում նրանց սպառնում է 150 եվրոյի չափով տուգանք: