Կոտայքի մարզում տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել
ՀասարակությունԿոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տարածքում մարտի 3-ին տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նախնական տվյալով՝ Կոտայքի մարզի Նարեկ ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանն է, որը 2015 թ. դեկտեմբերի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած:
Տղամարդու հոշոտված մարմնից որոշ հեռավորության վրա հայտնաբերել են նրա գանգը: