Խոշոր վթար Տավուշում. «Նիվան» գլորվել է ձորը
ՀասարակությունՏավուշի մարզում այսօր՝ մարտի 4-ին, «Նիվա» մակնիշի մեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել:
Իջեւանի բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում են վիրավորները, NEWS.am-ին հայտնեցին, որ նրանցից երկուսի վիճակը նորմալ է, երկուսինը՝ ծանր, ստացել են գանգուղեղային ծանր տրավմաներ:
Նրանցից մեկին տեղափոխում են Երեւան: