Ուղևորատար ինքնաթիռը երկնքում տագնապի ազդանշան է տվել և վայրէջքից հետո շարքից դուրս եկել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
EasyJet ուղևորատար ինքնաթիռը երկնքում տագնապի ազդանշան է տվել և վթարային վայրէջք կատարել: Այս մասին հայտնել է Airlive պորտալը։
Մարտի 5-ին Airbus Ա319-ը թռիչք Է իրականացրել Լոնդոնից Բարսելոնա։
Թռիչքից 1,5 ժամ անց անձնակազմը ընդհանուր արտակարգ ազդանշան է տվել և որոշել է չնախատեսված վայրէջք կատարել Ֆրանսիայի Բորդո քաղաքում գտնվող օդանավակայանում:
Վայրէջքը բարեհաջող է անցել։
Նշվում է, որ ինքնաթիռը շարքից դուրս է եկել, ուստի ուղևորները Իսպանիա են մեկնել պահեստային օդանավով: