Եվա Ռիվասի կրքոտ լուսանկարն ու յուրօրինակ նոր դաջվածքը (ֆոտո)
LifeԵրգչուհի Եվա Ռիվասը վերջերս հաճախ է ընկնում հիշողությունների գիրկը։ Օրեր առաջ՝ փետրվարի 23-ին, նա Instagram-ում տեղադրել էր լուսանկարներ՝ MAXIM տղամարդկանց ամսագրի համար արված իր կրքոտ ֆոտոշարքից եւ հենց մերկ լուսանկարներ հրապարակելով էլ շնորհավորել էր «Հայրենիքի պաշտպանի օրը»։

Իսկ երեկ Եվան արխիվային, լողազգեստով լուսանկար է հրապարակել եւ ցուցադրել իր Փյունիկ առասպելական թռչնի դաջվածքը, որն ինչպես պնդում է երգչուհին, շատ էական նշանակություն ունի իր համար։ Իսկ լուսանկարի մեկնաբանության մեջ Եվան նաեւ ավելացրել է, որ շատ շուտով մեծ վիշապի պատկեր է դաջելու իր մարմնին։
