Տղամարդիկ արձագանքում են կանանց ըստ իրենց հոգետիպի
LifeՈրպես օրինակ նրանք ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները: Հետազոտողները 500 կամավորի առաջարկել են գնահատել իրադարձությունների զարգացման սցենարներ, երբ բարում իրենց ժպտում է անծանոթ հաճելի աղջիկ: Ուսումնասւրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց արձագանքը կախված է նրանց ինքնազգացումից: Որպես կանոն երկու միտում է գերակշռում: Անհանգստացող կապվածություն՝ սիրո և աջակցության պահանջ, միաժամանակ մերժում ստանալու վախ, և հաղորդակցման խուսափում՝ մոտիկության վախ և անվստահության բարձր մակարդակ ամբողջ շրջապատի հանդեպ:

Արդյուքները ցույց են տվել, որ որքան բարձր է անհանգստացող կապվածության մակարդակը, այնքան շատ է տղամարդը կարծում, որ ժպտացող աղջիկն իր հետ ցանկանում է ծանոթանալ և հակառակը, որքան շատ է հաղորդակցման խուսափման մակարդակը, այնքան քիչ ուշադրություն է տղամարդը դարձնում աղջկա ժպիտին, քանի որ նա մտերմություն չի ցանկանում:
Աղբյուր՝ LADYNEWS.am