Թաիլանդում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և 45 վիրավորներ
ՄիջազգայինԵրկու մարդ Է զոհվել, 45-ը՝ վիրավորվել մարտի 4-ին Թաիլանդի հյուսիս-արեւելքի Կալասինի նահանգում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ բլրաշատ տեղանքով ցած ընթանալիս խափանվել Է փոխադրամիջոցի արգելակը: Ավտոբուսը մեծ արագությամբ դուրս Է եկել ճանապարհից ու շրջվել:
Զոհվածներից մեկը դպրոցական Է, մյուսը՝ ուսուցիչ, որը սովորողներին ուղեկցում Էր Էքսկուրսիայի ընթացքում: Վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: