Ուկրաինայում հայտարարել են՝ «Զելենսկիին կտրատում են աղցանի մեջ, որպեսզի վաճառեն Թրամփին»
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպացիներն ու բրիտանացիները փորձում են Ուկրաինայի նախագահ Զելենսկիին վաճառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ բանակցությունների սեղանի շուրջ տեղի համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Օլեքսի Արեստովիչը։
«Նրանք շատ ճիշտ ելույթներ են ունեցել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, բայց Զելենսկին կտրատում են աղցանի մեջ, որպեսզի նրան վաճառեն Թրամփին՝ դրա դիմաց բանակցային սեղանի շուրջ համեստ տեղ ստանալու ակնկալիքով»,- նշել է նա։
Ըստ Արեստովիչի՝ եվրոպացիներն ու բրիտանացիները «շոյեցին Զելենսկու ուսը»՝ նրան հասկացնելով, որ անհրաժեշտ է բանակցել Թրամփի հետ։
Մինչ այս թուրքական Cumhuriyet թերթը գրել էր, որ եվրոպացի քաղաքական գործիչները Զելենսկիին ազդանշան են տվել ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հաշտություն կնքելու անհրաժեշտության մասին, քանի որ չեն ցանկանում միայնակ դիմակայել Ռուսաստանին։