Ողբերգական ավտովթար՝ կեսգիշերին. տեսանյութ
TV
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի Շնող գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են «Mercedes ML» և «DAF» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են։ Մահացածներից երկուսը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին «Mercedes ML»-ից դուրս են բերել փրկարարները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: