Ինքնասպան եղած 18-ամյա Արմենը վերջին 2 տարիներին բուժում է ստացել
HeaderԵրեւանի Ավան-Առինջ թաղամասի 18-ամյա բնակիչ Արմենը ինքնասպանություն է գործել չորրորդ հարկից նետվելով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մահացածի հարեւանը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Ինքնասպան եղած երիտասարդի հարեւանը նաեւ տեղեկացրեց, որ նա վերջին երկու տարիներին բուժումներ էր ստանում, սակայն թե ինչի համար է բուժվել, չհստակեցրեց:
Մեկ այլ հարեւանի խոսքով՝ Արմենը «խելոք, համեստ տղա էր»:
Նշենք, որ Արմենը ապրել է ավագ քրոջ եւ ծնողների հետ: Նրանց հարեւանությամբ բնակվում են նրա տատը եւ պապը, որն էլ պատշգամբից տեսել է թոռան դին:
Քննիչները աշխատում են դեպքի վայրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Ավան-Առինջ թաղամասում երիտասարդ տղայի դի են հայտնաբերել: Ըստ նախնական տվյալների՝ 18-ամյա տղան ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե: