Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հնարավոր շփումների մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև վերջերս որևէ շփում չի եղել, որը պետք է հրապարակվեր։
«Չկան շփումներ, որոնք պետք է հրապարակվեն», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հանրությանը հայտնի դարձած հեռախոսազրույցից հետո շփումներ եղե՞լ են ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։