Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

«Չպայմանավորվելը և հռետորաբանության ու հակամարտության սրվելը կանդրադառնա բոլորի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ-Ռուսաստան պատերազմը Թրամփի ընտրվելուց հետո մտնում է նոր, կանխատեսում եմ՝ ավելի թեժ փուլ: Եթե Բայդենի օրոք Ռուսաստանի հաղթանակն ուղիղ գծով երևում էր, ապա Թրամփի օրոք այդ հաղթանակը մի փոքր շեղվեց որոշ ժամանակով, բայց, միևնույնն է, վերադառնալու է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Լույս» տեղեկատվականվերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում երկու գերտերությունների միջև ընթացող շփումներին:

Ընդգծում է՝ երբ Թրամփն ասում է, որ կկանգնեցնի ռուս-ուկրաինական պատերազմը, այդտեղ մի փոքր կեղծիք կա: «Պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չէ, այն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև է Ուկրաինայի տարածքում: Եթե ուզում է կանգնեցնել պատերազմը, պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային: Նույնը պետք է ստիպի անել Եվրոպային: Եվ հաշված օրերի ընթացքում պատերազմը կդադարի: Մի քանի ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ հատուկ ռազմական օպերացիայի նպատակներին հասնելը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմավարական պարտության: Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական օպերացիայի նպատակներին հասնելը կարող է լինել ռազմավարական պարտություն ԱՄՆ-ի համար, իսկ այդ նպատակներին չհասնելը կլինի ռազմավարական պարտություն Ռուսաստանի համար»,-նշում է նա:

Կարծում է, որ ամենագլխավոր հարցի շուրջ չի ստացվելու պայմանավորվել: «Այժմ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում: Ընթանում են երկու երկրների հարաբերությունների բարելավման շուրջ բանակցություններ: ՌԴ նախագահն օրերս նշեց, որ Ուկրաինայի հետ կապված խոսակցություն եղել է Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ և Սաուդյան Արաբիայում: Բայց, ըստ էության, բանակցություններ չեն ընթանում: Եթե բանակցեն, պետք է նաև համաձայնության գան ինչոր բանի շուրջ: Ռուսաստանի նախագահն իր պլան մինիմումի մասին խոսել է դեռևս անցած տարի ամռանը ԱԳՆ-ում ելույթի ժամանակ, այն է՝ կոնֆլիկտի սկզբնական պատճառների վերացում, որը կապված է ՆԱՏՕ-ի ընդլայնման, Ուկրաինան դեպի ՆԱՏՕ տանելու, ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության, Ուկրաինայի՝ սահմանափակ քանակով զինված ուժեր ունենալու հետ: Սա մի ամբողջ փաթեթ է: Թրամփի նպատակն է արագ կանգնեցնել պատերազմը՝ առանց կարևոր նշանակություն ունեցող հարցերը լուծելու: Արագ կանգնեցնելը նշանակում է ժամանակավոր դադար ավելի մեծ արյունալի պատերազմից առաջ: Տեսնում ենք հայտարարություններ, որտեղ Թրամփն ասում է՝ Ուկրաինայի համար պետք է պատասխանատվություն կրի Եվրոպան, ցանկանում է, որ Եվրոպան մեծացնի օգնությունը, այսինքն՝ նա, որպես հակամարտության կողմ, չերևա, բայց հակամարտությունը շարունակվի: Կարծում եմ՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ չեն պայմանավորվելու, հակամարտությունը մտնելու է նոր փուլ, ավելի կոշտ է դառնալու, վերադառնալու են նրան, ինչ կար Բայդենի օրոք: Դրանից հետո իրենց չպայմանավորվելը և հռետորաբանության ու հակամարտության սրվելը կանդրադառնա բոլորի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում Ադրբեջանը կարծես սպասողական վիճակում է, փորձում է հասկանալ, թե ինչ է լինելու: Ներկա փոփոխությունների ու մարտահրավերների շեմին, ըստ Այվազյանի, բոլորն են սպասողական վիճակում: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից իրականացվում են մանևրներ: Այդքան էլ հակված չեմ նրան, որ Ալիևը ցանկանում է պատերազմ, քանի որ առանց պատերազմի էլ ինչ ուզում է, ստանում է: Ինչո՞ւ պատերազմի: Պատերազմը միշտ ունի անկանխատեսելիության էլեմենտ, իսկ եթե հանկարծ քո ցանկացածով չգնացին պատերազմական գործողությունները: Այս պարագայում արտատարածաշրջանային երկրները Ալիևին կարող են դրդել պատերազմի: Կործանված ինքնաթիռի պարագայում, երբ Ալիևը, չսպասելով պաշտոնական հետաքննության արդյունքներին, սկսեց միանգամից մեղադրել Ռուսաստանին, կարծում եմ՝ դրա հետ է կապված, Ալիևին «դեմ են տվել պատին» ու ասել՝ պետք է անես: Սրա վերջը լինելու է այն, որ վերջնականապես աղբաման է նետվելու Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը: Միայն դրա հիման վրա կարող են կողմերը նստել սեղանի շուրջ, խոսել տարբեր հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի հարցի շուրջ: Փաստ է այն, որ որևէ այլ երկիր այս չորս տարվա մեջ չառաջարկեց այլընտրանքային մեկ այլ փաստաթուղթ, որտեղ երկու երկրները կնստեին սեղանի շուրջ, ինչ-որ պարտավորություններ կստանձնեին, և երրորդ կողմն էլ երաշխավոր կլիներ, որ այդ բանակցություններն ընթանան: Մենք էլ կասեինք, որ գոնե այդ փաստաթղթի հիման վրա հնարավոր է խոսել գերիների, իրենց բնակավայրերը լքած փախստականների վերադարձի մասին: Պնդում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետպատերազմյան լավագույն փաստաթուղթն է, որը շատ թե քիչ սպասարկում է Հայաստանի շահերը: Քանի որ այժմ սրվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, էապես նվազում է այդ հայտարարության ֆորմատ վերադառնալու հնարավորությունը: Արտաքին խաղացողներն ամեն ինչ անելու են, որ այդ պայմանավորվածությունները չեղարկվեն, որովհետև դրանով չեղարկվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ռուսական միջնորդությունն ընդհանրապես: Ինչի՞ հիման վրա դրանից հետո Ռուսաստանը պետք է որպես միջնորդ հանդես գա: Եթե փաստաթուղթը չեղարկվեց, հնարավոր է՝ Ալիևին դրդեն պատերազմի, հատկապես, եթե մի քանի ամիս հետո պարզ դառնա, որ առանցքային հարցերի շուրջ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կարողանում պայմանավորվել: Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ն կհամաձայնի այն պայմաններին, որոնք Ռուսաստանն է առաջարկում, և հակառակը: Թրամփն ասում է՝ պետք է քննարկենք և գուցե հասնենք նրան, որ Ռուսաստանն ինչ-որ տարածքներ վերադարձնի, իսկ նա էլ ասում է՝ չեմ վերադարձնելու, դա իմ Սահմանադրության մեջ է ամրագրված: Եթե գլխավոր հարցերի շուրջ չպայմանավորվեն, կետային հարվածները Ռուսաստանի նկատմամբ ուժգնանալու են: Կետային հարվածներն ինչ-որ տարածաշրջաններում Ռուսաստանի դեմ ինչ-որ գործընթացների տեսքով են լինելու: Մոտակա ամիսներին սպասողական վիճակ կլինի, գուցե մեզ համար դա լավ է այն առումով, որ մի քիչ ժամանակ կշահենք, բայց կարծում եմ՝ վերադառնալու են այն կետին, երբ պրոցեսը նորից է սկսվելու: Որպեսզի Ռուսաստանը 140 մլն բնակչությամբ կարողանա ապրել, պետք է թռիչքաձև աճ ունենա: Իսկ Ռուսաստանը չի կարող ապահովել թռիչքաձև աճ, եթե չլինի ինքնուրույն, ինքնաբավ համաշխարհային ուժային կենտրոն՝ հավասարազոր ԱՄՆ-ին: Նա չի կարող գոյություն ունենալ ենթակա կարգավիճակով: Իսկ ԱՄՆ-ն էլ դրան համաձայն չէ, չի ուզում աշխարհում իր միանձնյա իշխանությունը զիջել»,-ասում է նա:

Տպավորություն է, թե Հայաստանն իրեն վերաբերող բոլոր հարցերի պարագայում դիտորդի կարգավիճակում է: Մեր երկրին վերաբերող հարցերը քննարկվում են առանց մեզ, մեր երկրի իշխանությունը լուռ է ռազմագերիներին ու պատանդներին վերաբերող հարցերում: Արդյո՞ք Հայաստանը մի իրավիճակում է հայտնվել, որ չի կարող ազդեցություն ունենալ տեղի ունեցող գործընթացների վրա: «Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաքարտ էր Հայաստանի ձեռքին: Մեր տարածաշրջանի հարցերն աշխարհի որ ծայրում քննարկեին, Ղարաբաղյան կոնֆլիկտը մեջը կար: Գալիս ու Հայաստանին հարցնում էին՝ ո՞րն է ձեր կարծքին այս կամ այն հարցի վերաբերյալ: Պայմանականորեն ասենք՝ մինչև պատերազմը 50 տոկոս «բաժնետոմս» ուներ Հայաստանը, 50 տոկոս «բաժնետոմս»՝ Ադրբեջանը: Պատերազմից հետո դրանք կարող էին ընդհանրապես կորչել Հայաստանի մոտից: Բայց Ռուսաստանն իր հեղինակությունը և ուժն օգտագործեց ու ստիպեց Ալիևին ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ Արցախը չէր ճանաչվում Ադրբեջանի մաս: Այդ հարցը չփակվեց: «Բաժնետոմսերի» մի փոքր տոկոս նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը մեզ համար թողեց: Դրանից կառչած մնալով՝ կարող էինք այս փաստաթղթից կառչած պահել նաև Ադրբեջանին: Դրանով ինչ-որ «բաժնետոմսեր» կպահպանեինք, ինչ կատարվեր, հղում էինք անելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերին և այդտեղ ձայնի, ինչ-որ բան փոխելու, քննարկելու իրավունք էինք ունենալու: Մարիա Զախարովային հարցնում են գերիների հետ կապված, արձագանքում է՝ վերադարձեք եռակողմ համաձայնությանը, այնտեղ քննարկենք: Այդ փաստաթուղթը թույլ է տալիս պրոցես սկսել և դրա հիման վրա հասնել մի տեղ: Բայց եթե թուղթ չլինի, ո՞վ է նստելու և առանց թղթի ու պարտավորության քեզ հետ ինչ-որ բան խոսելու: Հայաստանն այդ առումով կորցրել է Հարավային Կովկասում պրոցեսների վրա ազդելու իր «բաժնետոմսերը»: Դրա տեղը մեզ հրամցնում են, որ իբր քանի որ ժողովրդավար պետություն ենք, դա մեր խաղաքարտն է: Թող սահմանի վրա մի մեծ պաստառ կպցնեն, վրան գրեն ժողովրդավարություն, թուրքն էլ տեսնի, վախենա դրանից ու առաջ չգա: Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է միավորվի սրա շուրջ և հանրային մեծ ճնշում գործադրվի, որպեսզի իշխանությունները վերադառնան նոյեմբերի 9-ի ֆորմատին: Բայց գնալով շանսերը փոքրանում են, հիմա ո՞վ է այս թեմային նայում, այն անցել է երրորդական, տասներորդական պլան»,- եզրափակում է Հայկ Այվազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը
Ամենադիտված