Գեղարքունիքի գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական երեխայի մարմին․ ըստ ծնողների՝ հավանաբար կաթը նրա շնչափողն է լցվել. shamshyan.com
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։
Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շահեն Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «Կենսաբանական մահ»։
Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության տարածքյին բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք
փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram