2 երիտասարդներ ամուսնության նպատակով «Գորկու» այգու դիմացից առևանգել են 19-ամյա Զինային
Ուշադրության կենտրոնումShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են իրենց առջևով ընթացող Volkswagen Golf մակնիշի 23 ՍՍ 007 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ տարօրինակ շարժումներ են նկատել և լսել են օգնության ձայներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և պարզել են, որ այնտեղ կա 3 անձ: Նրանք են՝ Լոռու մարզի բնակչուհի՝ 19-ամյա Զինա Մ.-ն, Երևան քաղաքի Նուբարաշեն Բ5 թաղամասի բնակիչ, 33-ամյա Էդգար Հ.-ն և Սպիտակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Գ.-ն: Տեղում Զինա Մ.-ն ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ այդ տղաները իրեն առևանգել են:
Շարունակությունը՝ այստեղ: