Տնից հայտնաբերվել է ինքնաձիգի 4 փամփշտատուփ` յուրաքանչյուրը լիցքավորված 30 փամփուշտով
ՀասարակությունՄարտի 2-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության եւ Տավուշի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 35-ամյա Խաչատուր Ծ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 4 փամփշտատուփ` յուրաքանչյուրը լիցքավորված 30 փամփուշտով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: