Երևանում 18-ամյա տղա է ինքնասպան եղել
ՀասարակությունԵրեւանի Ավան-Առինջ թաղամասում այսօր՝ մարտի 3-ին, երիտասարդ տղայի դի են հայտնաբերել: Ըստ նախնական տվյալների՝ 18-ամյա տղան ինքնասպանություն է գործել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածի դին հայտնաբերել է պապը, որի հետ միասին էին ապրում: