Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան


Տնտեսական «փուչիկի» գոլորշին ու «դասական» մանիպուլյացիաները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է մնալ բարդ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները պարբերաբար փորձում են հանրությանը մատուցել, թե լուրջ դրական տեղաշարժեր ու փոփոխություններ են նկատելի։ Իհարկե, չի կարելի լիովին հերքել, որ փոքր-ինչ դրական փոփոխություններ առկա են, բայց նախ՝ դրանք բոլորովին բավարար չեն ու հիմք չեն տալիս երկարաժամկետ կտրվածքով լավատեսության համար, երկրորդ՝ իշխանություններն այնպիսի ապակողմնորոշող փիառ են փորձում անել, որ թվում է՝ առնվազն Հայաստանն, օրինակ՝ Շվեյցարիա է դարձել։

Եկեք վերցնենք թեկուզ տնտեսական աճի պատկերը։ Եթե հետևում ենք վիճակագրությանը, ապա արդեն երեք տարի անընդմեջ Հայաստանը համեմատաբար բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն հասարակ քաղաքացին այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճի հետևանքները։ Այլ կերպ ասած՝ այդ տնտեսական աճն իրական էֆեկտ չի ունենում բնակչության բարեկեցության վրա, պարզապես մի քանի խոշոր բիզնեսների շահույթը մեծապես աճել է։ Այնինչ, դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե տնտեսական աճը կհասցնեն քաղաքացիներին: Հասցրե՞լ են, իհարկե՝ ոչ, միայն քպականներին, իրենց հարազատներին ու իրենց մերձակա փոքրաթիվ գործարարներին: Եվ վերջ...

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները միշտ հակված են գեղեցիկ թվերով կերակրել հանրությանը, քան մատնանշել բովանդակային փոփոխությունները։ Հասարակությանը թվերով ու մանիպուլ յատիվ «փաստերով» կերակրելու հարցում Փաշինյանը միշտ էլ առաջատար է եղել։ Բայց կարծես թե նրա՝ առաջատարի տիտղոսը «իրենով անելու» հայտ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը վերջին շրջանում սկսել է պարծենալ ինչ-որ թվերով՝ ցույց տալով, թե դրանք աննախադեպ են։ Օրինակ՝ պետական պարտքի հետ կապված պարզունակ մանիպուլ յացիայից հետո նա սկսել է շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ ներկայացնելով, որ 2024 թվականին 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել և 10 տրիլիոն դրամի շեմն անցել ենք, իսկ ահա 20132017 թվականների ընթացքում ՀՀ տնտեսությունը չէր աճում։ Նախ սկսենք նրանից, որ 2013-2017 թվականներին բոլորովին այլ վիճակ էր, քան հիմա է։ Երկրորդ՝ իրականում ՀՆԱ աճ եղել է, թեկուզ, այո, փոքր: Ու բացարձակ անհասկանալի է տնտեսության պատասխանատուի կողմից նման միանշանակ գնահատականները: Վերջապես այս կարգի համեմատությունն անտեղի է։ Ի վերջո, գործող իշխանությունների պաշտոնավարման շրջանում ևս խոշոր տնտեսական անկում ենք ունեցել, որն, ի դեպ, պարզ երևում է նույն նախարարի ներկայացրած գծապատկերից: Տեսեք, 2020 թվականի տնտեսական տարին փակվեց 7,5 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2022 թվականից տնտեսական աճի արագացումը գլխավորապես պայմանավորված էր արտաքին գործոններով, որոնք ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ տնտեսական աճն այդպես էլ չի կապիտալիզացվում։

Վերջին երեք տարվա ընթացքում, եթե չլինեին Հայաստանից վերաարտահանման տեմպերը, թերևս շատ մռայլ պատկեր կունենայինք։ Չնայած մեր տնտեսության համար արտաքին գործոնները աստիճանաբար փոխվում են՝ բացասաբար ազդելով տնտեսական դինամիկայի վրա։ Այսինքն՝ վերաարտահանման ուռճացող փուչիկը որոշակի պահի ուղղակի պայթելու է։ Ու մենք արդեն տեսնում ենք դրա միտումները։ Առաջին հերթին տնտեսական աճի նվազման միտումը մեծապես ակնհայտ է։ 2022 թվականին ունեցանք 12,6 % տնտեսական աճ, 2023 թվականին՝ 8,3 %, իսկ 2024 թվականին աճի տեմպը հասել է ընդամենը 5,9 %-ի, և սա այն դեպքում, երբ կառավարությունն ակնկալում էր, որ գոնե հնարավոր կլինի տնտեսական տարին փակել 7 % աճով։ Բայց սա էլ դեռ մի կողմ, գոնե աճ եղել է, չնայած տնտեսական աճը տարեկան կտրվածքով ակնկալվածից ցածր է եղել: Բայց ահա անցնող տարվա վերջին եռամսյակում բավական մտահոգիչ իրավիճակ ենք ունեցել։ Իսկ նոյեմբերին ունեցանք ամենացածր տնտեսական աճի ցուցանիշը՝ 1,2 %։ Տնտեսագետները կարծում են, որ այսպիսով ՀՀ տնտեսությունը վերադառնում է իր «նորմալ վիճակին»։ Նույնիսկ իշխանություններն են հասկանում, որ տնտեսական աճի նվազումն այլևս իրականություն է, դրա համար էլ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը նախորդ տարվա 7 տոկոսից իջեցրին 5,6 տոկոս։

Բայց նույնիսկ 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը այս տարվա համար կլինի պատկառելի թիվ, քանի որ եթե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված վերարտահանման խողովակները փակվեն, տնտեսությունը շատ ծանր վիճակում կարող է հայտնվել՝ արձանագրելով նաև բացասական ցուցանիշներ, որովհետև տնտեսության որոշ ուղղություններ արդեն համակերպվել են վերարտահանման հետ։ Մյուս կողմից էլ՝ քանի որ նախորդ երեք տարվա աճը չի ուղղորդվել տնտեսության ճյուղերում իրական արդյունք ստեղծելու ուղղությամբ, ապա նույնիսկ տնտեսական աճի տեմպերի իներցիա չենք կարող ունենալ։

Ու մինչ տնտեսական մռայլ պատկերն ակնհայտ է դառնում, պետական պարտքն աճում է աստղաբաշխական թվերով։ Օրինակ՝ միայն անցյալ տարի այն աճել է մոտ 1 մլրդ դոլարով։ Հարց է ծագում՝ եթե տնտեսության մեջ 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա ինչո՞ւ ենք այդքան մեծ ծավալի պարտք ներգրավել։ Ըստ էության, նոր պարտքերը միտված են բյուջեի ճեղքերը լցնելու և սոցիալական ծրագրերն իրականացնելու նպատակին։ Իսկ այս պարագայում թոշակների բարձրացման մասին խոսք լինել չէր կարող՝ թեկուզ չնչին չափով։

Բայց նույնիսկ նման պայմաններում էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ 2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։ Նշվում է, որ այս ցուցանիշը 2018 թվականին կազմում էր 172700 դրամ։ Պետք է նկատի ունենալ, որ իրականում բազմաթիվ աշխատողների աշխատավարձն այդպես էլ չի բարձրացել։ Նրանցից շատերն ինչ «խղճուկ» աշխատավարձ ստանում էին 2018 թվականին, նույն կարգի աշխատավարձ ստանում են նաև այսօր։ Օրինակ՝ այն վերաբերում է ուսուցիչների գերակշռող մեծամասնությանը։ Ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներ են, որ ատեստավորումն անցել են, ու նրանց աշխատավարձը բարձրացել է։ Եթե որոշ ոլորտներում էլ աշխատավարձերի բարձրացում կա, ապա դրա էֆեկտը զրոյական է, եթե հաշվի ենք առնում ինֆլյացիան ու թանկացումների մակարդակը։ Մանավանդ վերջին շրջանում հարկային բեռի ծանրացումից հետո ապրանքներն ու ծառայությունները կրկնակի ավելի արագ են թանկանում, քան աճում են մարդկանց եկամուտները։

Այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները միջին աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին թվեր ստացել։ Շատ պարզ։ Կտրուկ բարձրացել են պետական բարձր պաշոնյաների ու տարբեր պետական օղակներում ծվարած քպականների աշխատավարձերը։ Ու դա քիչ չէ, նրանք մի հատ էլ բարձր պարգևավճարներ են ստանում։ Այսինքն, իշխանավորների կյանքի որակը կտրուկ բարձրացել է, ու նրանք փորձում են իրենց արշինով չափել՝ ցույց տալով, թե նույնը տեղի է ունենում նաև ժողովրդի հետ։ Իսկ քաղաքացիները ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Նրանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Չէ, ներողություն, փոխվել է, ավելի են աղքատացել՝ գումարած բազմաթիվ կորուստներն ու անվտանգային մեծ խնդիրները, որ բերել են այս իշխանությունները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ ԿարապետյանԱբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՍտորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանՎահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և նրան հրավիրել Հայաստան Ադրբեջանի արտգործնախարարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են իրավիճակն Իրանում Կներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան10 բալանոց խցանում՝ Երևանում․ վթարներ են եղել Ուկրաինայի ԶՈւ-ն պետք է լքի Դոնբասը. սա շատ կարևոր պայման է կարգավորման համար. Պեսկով Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ համադասարանցին նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է 10-ամյա տղային պատճառել մարմնական վնասվածք «Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Թրամփը բացահայտել է իր կապտուկների պատճառը Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին Կենդանակերպի այս նշանները կգրավեն մեծ գումարներ Բանակցությունները եղել են կառուցողական, չափազանց անկեղծ ու վստահելի. հակամարտությnւնը դեռևս չի լուծվել. Ուշակովը՝ Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների հանդիպման մասին Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Շատ դժվար է Ուկրաինայի ժողովրդի համար. նրանք ապրում առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. Թրամփ «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Երևանում կրկին ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունՌուբլին թանկացել է. փոխարժեքն` այսօր ԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Տիկին Թագուհի Ասլանյանի հետ զրուցել ենք հետվճարի շուրջ իշխանական խարդախությունից. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունըԹուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդինԲերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը. «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 23-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ Մամիջանյան300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Թոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ ՄարկոսյանՔաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը Դուք ձեր ստեղծած աշխատատեղերով ինչու՞ եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է․ Ռուբեն Մխիթարյան
Ամենադիտված