Դոլարը շարունակում է էժանանալ
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 490.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.48 դրամ (նվազել է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689.92 դրամ (աճել է 6.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.64 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 233.47 դրամ, ոսկի՝ 19,522.19 դրամ, պլատին՝ 14,666.85 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մարտի 3-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: