Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Ղազարյանի քաղաքական ազատությունը
Blog
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը: Փաստացի, այն տիրույթը, որտեղ Էդգարը խոսում և գործում էր` «ականապատվեց», որովհետև ցանկացած շարժ, այդ սեկտորից դուրս, կարող է բերել վերջինիս կալանավորմանը: Իշխանությունը վարչական վերահսկողության սահմանմամբ և´ սահմանափակեց Ղազարյանի խոսքի իրավունքը, և´ օպերացիա նախապատրաստեց հետագայում նրան ազատությունից զրկելու համար: Հետո էլ թե` քննիչներին, դատախազներին, դատավորներին բան մի ասեք: Նոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ»: