Քիմ Քարդաշյանը զույգ երեխա է ունենալու
Life
Life.panorama.am-ը գրում է.
«Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զույգ երեխաների է սպասում, ովքեր կծնվեն դեկտեմբերին։
«Քիմը ասել է, որ իրեն կատարել են արհեստական բեղմնավորում (In vitro fertilisation) և որ 2 ձվաբջիջ է բեղմնավորվել»,-այս մասին հայտնել է New York Daily News-ի աղբյուրը։
Այս մասին Քիմը հայտնել է միայն ամուսնուն, մորը և քույրերին, քանի որ սպասում է, որպեսզի համոզվի, որ երկու ձվաբջիջներն էլ զարգանում են։
«Քիմը սպասում է, որ բժիշկը հաստատի, որ բեղմնավորված երկու ձվաբջիջներն էլ առողջ են՝ մինչ հայտարարություն կանի»,-ասել է աղբյուրը։
Քիմն արդեն փոքրիկ Նորթին էլ է ասել, որ մայրիկը փոքրիկ երեխա ունի իր փորիկում։