Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ուղևորը հիացմունքի արժանի գործողություն է արել. մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փետրվարի 20-ին ավտոբուսներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին:
«Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)՝ Մ. Գ.-ն, հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան՝ մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։ Ուղևորը, այդ ընթացքում վարորդի հեռախոսով կապի մեջ լինելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մասնագետների հետ, փակել է մեքենայի դռները, սպասել այնքան, մինչև վարորդին օգնություն ցուցաբերեն, և մեքենան կթողնի անվտանգ։
Այս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ