Կիսակառույցի շինհրապարակում աշխատակցի վրա երկաթե կտոր է ընկել
ՀասարակությունԵրեւանի Բյուզանդի 99-ը հասցեում կառուցվող բարձրահարկ շենքից այսօր՝ մարտի 3-ի վաղ առավոտյան, երկաթե կտոր է ընկել աշխատակիցներից մեկի վրա: Նրան անմիջապես տեղափոխել են Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիր:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ, ամենայն հավանականությամբ, աշխատակիցները չեն պահպանել անվտանգության կանոնները, ինչի հետեւանքով էլ երկաթե կտորը պոկվել եւ ընկել է:
Այս պահին կառուցվող շենքի շինհրապարակում ոչ ոք չկա, ըստ երեւույթին, դեպքից անմիջապես հետո բոլորը հեռացել են:
Երիտասարդի վիճակը ծանր է: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժածը ստացել է գանգուղեղային բաց վնասվածք, այժմ վիրահատվում է: