Մեծ Բրիտանիան լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի ֆրանսիական Կալեում միգրանտներին պահելու համար
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան լրացուցիչ շուրջ 20 միլիոն եվրո կտրամադրի Ֆրանսիայի տարածքում՝ Կալե քաղաքի մերձակա ճամբարում, միգրանտներին պահելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետական քարտուղար Առլեմ Դեզիրը Radio Franceinternationale ռադիոկայանի եթերում:
«Ներկաում միգրացիոն ճգնաժամի կարգավորման գործում Մեծ Բրիտանիայի ավանդը կազմում Է ավելի քան 60 միլիոն եվրո: Հետագայում Լոնդոնը մտադիր Է լրացուցիչ տրամադրել եւս 20 միլիոն եվրո»,- ասել Է Դեզիրը:
Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղղորդվեն Ֆրանսիայի տարածքում միգրանտների համար ճամբարների ֆինանսավորմանը եւ «Լա Մանշի տակ ուղեմուտքի, ինչպես նաեւ Կալե քաղաքի նավահանգստային գոտու պահպանման ուժեղացմանը: Միջոցները նաեւ կօգտագործվեն անօրինական միգրանտների «փոխադրողների ցանցի դեմ պայքարելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: