Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով Անաստաս Միկոյան փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Լևոն Մ․-ն, հայտնում են ոստիկանությունից։
Պարզվել է, որ ժամը 15.30-ին Եղվարդի խճուղում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը, ինչից հետո մեքենան բախվել է «Հյունդայի» մակնիշի մի մեքենայի:
Ժամը 20-ին Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram