34-ամյա Բրիթնի Սփիրսը` V Magazine–ի համար կրքոտ ֆոտոշարքում
LifeԴեռ նոր էինք ձեզ հայտնել այն նորությունը, որ Բրիթնի Սփիրսը հայտնվել է V Magazine–ի 100-րդ թողարկման երեք շապիկներին, հիմա էլ հայտնի է դարձել 34-ամյա երգչուհու նոր ֆոտոշարքի մասին: Ֆոտոշարքում աստղին ընկերակցում էր տղամարդ մոդել Բրենդոն Ուայթը:
Բրիթնիին լուսանկարել էր հանրահայտ Մարիո Տեստինոն:

Ինչո՞ւ հենց Բրիթնին: Ինչպես բացատրում է ամսագրի խմբագրությունը, երգչուհին ու V Magazine-ը գրեթե միաժամանակ են սկսել իրենց աստղային ճանապարհը:

Ամսագրում կընդգրկվի նաեւ Սփիրսի հարցազրույցը, որում նա պատմում է, որ միանգամայն գոհ է իր կյանքից, ավարտում է նոր՝ թվով իներորդ ալբոմի աշխատանքները, դաստիարակում որդիներին ու մեծ հաջողությամբ համերգներ տալիս Լաս Վեգասում:



