Մոսկվայում վախճանվել է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան
Ուշադրության կենտրոնումՄոսկվայում 77 տարեկան հասակում վախճանվել Է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Վերջին օրերին դերասանուհին գտնվում Էր Առաջին քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ուր նրան տեղափոխել Էին փետրվարի վերջին՝ սրտի ցավերի պատճառով:
Բժիշկները, որոնք «սրտամկանի ինֆարկտ» նախնական ատորոշումն Էին տվել, Կրաչկովսկայայի վիճակը գնահատում Էին ծայրահեղ ծանր:
Նատալյա Կրաչկովսկայան ծնվել Է 1938 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում:
Դերասանուհին նկարահանվել Է 80-ից ավելի ֆիլմերում:Նրա մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարների թվում են՝ «Իվան Վասիլեւիչը փոխում Է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասներ» եւ ուրիշներ:
Կրաչկովսկայան, որպես կանոն, խաղում Էր երկրորդական, բայց նկատելի ու բնահատուկ դերեր: