Թուրքիայում ադրբեջանցի ուսանողները թունավորվել են թմրանյութերով
ՄիջազգայինԱդրբեջանից երկու ուսանողներ թմրանյութերով թունավորվել են թուրքական Աքսարայ քաղաքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
17-ամյա Զեյնալ Զեյնալովը եւ 18-ամյա Ագշին Հուսեյնովը թմրանյութեր են օգտագործել Աքսարայի Aral համալսարանի ուսանողական հանրակացարանում: Դրանից նրանց վիճակը խիստ վատացել է, նրանց հասցրել են Աքսարայի պետական կլինիկա:
Բժիշկների միջամտությունից հետո Ագշին Հուսեյնովի վիճակը լավացել է, իսկ Զեյնալ Զեյնալովի վիճակը շարունակում է մնալ ծանր:
Աքսարայի ոստիկանությունը ուսանողական հանրակացարանում թմրանյութեր օգտագործվելու փաստով հետաքննություն է սկսել: Ենթադրվում է, որ ադրբեջանցի ուսանողների բուժումից հետո նրանց կարտաքսեն հայրենիք: