Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակների քննությունն են բռնել. «ՀայաՔվե»-ն շնորհավորում է բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ
Blog
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակների քննությունն են բռնել։
Իսկ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրության առանձնահատկություններն ընդգծում են մեր շահերի միջև ընդհանրությունները և օրախնդիր են դարձնում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, ինչը մեզ համար կայունության ու անվտանգության կարևոր գործոն է։