Երեխայի սպանության մեջ կասկածվող դայակի բջջայինում ծայրահեղականների տվյալներ են հայտնաբերել
ՀասարակությունՄոսկվայում 4-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովայի էլեկտրոնային սարքավորումների վերլուծության ընթացքում հայտնաբերել են երկու տղամարդու տվյալներ, որոնք կապ ունեն միջազգային ծայրահեղական խմբավորումներից մեկի հետ:
Ըստ Ինտերֆաքսի, Ռուսաստանի իրավապահները պարզում են այդ տղամարդկանց գտնվելու վայրը: Բաժանորդները տվյալների ցանկում ավելացվել են այս տարի, Բոբոկուլովայի՝ Ուզբեկստանում գտնվելու ընթացքում:
«Երկուշաբթի, երբ կատարվել է երեխայի սպանությունը, այդ բաժանորդներից մեկն անջատել է հեռախոսը»,- նշել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ներկայում փորձում են պարզել, արդյո՞ք այդ տղամարդիկ Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայում են, եւ արդյո՞ք նրանք հանդիպել են Բոբոկուլովայի հետ նաեւ բնակարանում, որտեղ նա աշխատել է:
Հիշեցնենք, որ երեխայի սպանության մեջ կասկածվող դայակին դատարանը կալանավորել է երկու ամիս ժամկետով: Նրան ձերբակալել են փետրվարի 29-ին, մետրոյի «Օկտյաբրսկոյե Պոլե» կայարանի մոտ, ձեռքին՝ երեխայի կտրված գլուխ: