Ադրբեջանում դրուժիննիկների բանակ են ստեղծում
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Հասարական կարգի պահպանման գործում քաղաքացիների մասնակցության մասին» հրաման է ստորագրել։
Ադրբեջանի պետական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ այդ հրամանով հասարակական կարգը պահպանելու համար ոստիկանական մարմինների հետ քաղաքացիների կամավոր համագործակցության (ոստիկանության հանրային աջակցություն) կանոններ է սահմանում։ Հրամանում ներկայացված են ոստիկանական մարմինների հետ համագործակցության պահանջները, նրանց նախապատրաստության, սոցիալական եւ նյութական ապահովության հարցերը։ Նախատեսվում է, որ առնվազն 2 տարի ոստիկանության հետ համագործակցող անձինք ՆԳՆ-ում աշխատանքի ընդունվելիս առավելություններ են ունենում։