«Ռեալը» մտադիր է վաճառել 10 խաղացողների
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ամռանը մտադիր է վաճառել մի շարք խաղացողների: Արքայական ակումբը պատրաստ է վաճառել տասը խաղացողների, հաղորդում է Sport.es-ը: Տրանսֆերի կհանվեն նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը: Տեղափոխությունները չձգձգելու համար, բարձր գին չի սահմանվի: Ռոնալդուի տրանսֆերը կգնահատվի մոտ 60 միլիոն եվրո, Ռամոսինը՝ 25 միլիոն եվրո:
«Ռեալը» կփորձի ազատվել նաեւ պաշտպաններ Դանիլուից, Ալվարո Արբելոայից, կիսապաշտպաններ Կազեմիրուից, Իսկոյից, Տոնի Կրոսից, Խամես Ռոդրիգեսից, հարձակվող Խեսե Ռոդրիգեսից: