Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում

Ամերիաբանկն ու Մատենադարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում: Հուշագրի կնքմամբ Ամերիաբանկը դարձավ մասնավոր հատվածի առաջին կազմակերպությունը Հայաստանում, որը միացավ հայկական ձեռագրերի հավաքագրման առաքելությանը:

Այս համագործակցությունն Ամերիաբանկի` դեռևս տարեվերջին մեկնարկած «Իմ Ամերիա, իմ Հայաստան» մեծ նախագծի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից` նոր սկիզբ, որով Բանկը վերահաստատում է իր պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը Հայաստանի և հայկական ժառանգության հանդեպ:

Բանկի կողմից ֆոնդի ստեղծումը Մատենադարանին հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխարհի տարբեր աճուրդներում հայտնվող կամ անհատների կողմից վաճառվող արժեքավոր հայկական ձեռագրեր` դրանց հասանելիությունն ապահովելու, Հայաստանում պահպանելու, հանրայնացնելու ու գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով: Ամերիաբանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ Մատենադարանին ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր և 10 մանրանկար /մանրամասները` տեսանյութում/:

«Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում Մատենադարանն ու Ամերիաբանկը կշարունակեն այս կարևոր համագործակցությունը` լիահույս լինելով, որ այն կոգևորի և կհամախմբի շատերին հայ ժողովրդի ինքնությունը, ժառանգությունն ու արժեքները պահպանելու շուրջ: Այս նախաձեռնության ներքո Ամերիաբանկը ս.թ. փետրվարի 20-ից սկսած` անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, ով Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն դրամի, և «Փարթներ» կարգավիճակ նրանց, ովքեր կնվիրաբերեն առնվազն 20 մլն ՀՀ դրամի չափով պատմամշակութային արժեք ներկայացնող ձեռագիր կամ այլ իր: Մատենադարանը ևս նվիրաբերողներին կտրամադրի մի շարք առավելություններ:

 

Մատենադարանի մասին

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է։ Այսօր Մատենադարանում պահվող շուրջ 23,000 ձեռագրերը (հայերեն և այլալեզու), ավելի քան 500,000 բացառիկ և առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, արվեստ և այլն:

1997թ. Մատենադարանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում: Մատենադարանը, որը մեր ժողովրդի մտավոր ժառանգության գանձարանն է, այսօր գիտահետազոտական ինստիտուտի և թանգարանի գործառույթները զուգակցող, միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որը դարձել է նաև մայրաքաղաք Երևանի և Հայաստանի խորհդանիշներից մեկը։ Մատենադարանում է գործում տարածաշրջանում մեծ համբավ վայելող Վերականգնման բաժինը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համարՎենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմիՈրոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամԱռանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսությունՕմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվելԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհՆոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգումՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբՀայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողըՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելուԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանԱյսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱԵրկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ ReportԻրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունըԱրեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվելԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքներըԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել
Ամենադիտված