Թուրք-հայկական սահմանին թուրք գյուղացիները հոշոտված դիակի մոտ հայերեն փաստաթղթեր են գտել
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի Կարս նահանգի Դիգորի շրջանում թուրք գյուղացիները վայրի կենդանիների կողմից հոշոտված տղամարդու դիակ են գտել եւ դեպքի մասին հայտնել իրավապահներին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանակից Դիգորի Ալեմ գյուղի շրջակայքում հայտնաբերված դիակի զննության ժամանակ թուրք իրավապահները անձը հաստատող փաստաթուղթ չեն գտել, սակայն հայտնաբերել են հայերենով գրված ինչ-որ փաստաթղթեր։