Արման Ծառուկյանը վերսկսել է մարզումները
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը վերսկսել է մարզումները։ Այդ մասին հայտնել է նրա մենեջեր Դանիել Ռուբինշտեյնը՝ նաեւ հերքելով լուրերը, թե առաջիկայում մարզիկը մենամարտելու է դասակարգման 7-րդ համար, ամերիկացի Մայքլ Չենդրլերի հետ։
«Հնարավոր մենամարտի վերաբերյալ իրական բանակցություններ չեն եղել։ Միակ փաստն այն է, որ Արմանը վերսկսել է մարզումները»,– նշել է նա։