Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում նոր ոստիկանապետեր են նշանակվել
Ուշադրության կենտրոնումՔիչ առաջ Շիրակի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում նոր ոստիկանապետեր են նշանակվել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել է Սարգիս Մարտիրոսյանը։ Վերջինս նախկինում Գյումրիի ոստիկանապետն է եղել։ Կոտայքում նշանակվել է Լաերտ Գրիգորյանը, որը մինչ այդ Աբովյանի բաժնի պետն էր։ Եւս մի նշանակում կատարվել է Արագածոտնի մարզում։ Մարզային ոստիկանապետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը։
NEWS.am-ն ավեի վաղ գրել էր, որ այսօր առավոտյան պաշտոնանկ են եղել ոստիկանության Շիրակի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզային վարչությունների պետերը։