Հնարավոր են թույլ տեղումներ, նաև ձյուն. ինչ եղանակ կլինի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (04.02 -09.02.2025թ.)
Երևան քաղաքում՝
Փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի փետրվարի 05-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -24.6°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.8°C