Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստն է
Ուշադրության կենտրոնումԳերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացրած հարցման համաձայն Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքի հրապարակման համաձայն Մխիթարյանը & laquo;Հոֆենհայմ»-ի դեմ խաղում գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ ստացել է ձայների 47 տոկոսը:
Երկրորդ տեղում «Հերտայի» հարձակվող Վեդադ Իբիշևիչն է, ով հավաքել է ձայների 40 տոկոսը, երրորդում`5 տոկոսով «Հանովեր»-ի ֆուտբոլիստ Կրիստիան Շուլցն է: