«Գնումների դուրս եկած դժբախտ տղամարդիկ» նվաճել են ինստագրամը
Հասարակություն«Գնումների դուրս եկած դժբախտ տղամարդիկ» սոցիալական ցանցերի հերոսներ են դարձել: Ինստագրամի Miserable Men` Թշվառ տղամարդիկ էջը մոտ 220 հազար բաժանորդ ունի: Այս հաշիվը նվիրված է խանութներում իրենց սիրեցյալներին սպասող տղամարդկանց եւ բոյֆրենդներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ներկայացված լուսանկարներով կարելի է հասկանալ, թե տղամարդիկ իրականում ինչ են զգում, երբ իրենց գնումների են տանում: «Նրանց տեսնում եք ցանկացած խանութում եւ փորձասենյակում, նրանց դեմքերը տառապանքի մարմնավորում են», – նշում է թերթը, տեղեկացնում է Gazeta-ն:
Պարբերականն այս ինստագրամը սաստիկ ծիծաղելի է համարում եւ հրապարակում է «գնումների դուրս եկած դժբախտ տղամարդկանց» ամենավառ օրինակները: Որոշ լուսանկարների հերոսներ քնած են, անտարբեր նայում են հեռախոսին կամ էլ պահում են ընկերուհիների պայուսակները: