Անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողության համար հետախուզվող երիտասարդին գտել են
ՀասարակությունՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 1-ին, ժամը 13.50-ին, Երեւան-Սեւան ճանապարհի «Արծվի թեւ» կոչվող հատվածում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 26-ամյա Գեւորգ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով: