Ծնվել է Ինգա Արշակյանի առաջնեկը
LifeԼույս աշխարհ է եկել հայտնի երգչուհի Ինգա Արշակյանի առաջնեկը։ Սիրված արտիստուհին ամուսնուն՝ Աշոտ Սահակյանին, դուստր է պարգեւել։
«Եւ փոքրիկը, եւ մայրիկը իրենց լավ են զգում։ Անունը դեռ չեն որոշել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Ինգա Արաշակյանի մայրը։
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2015-ի հունիսին։ Զույգը պսակադրվել էր Մուղնիի եկեղեցում: