Ռազմական ոլորտում Մոսկվայի և Բաքվի համագործակցությունը վերահսկելի է. Սեյրան Օհանյան
Ուշադրության կենտրոնումՀայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում բարձր մակարդակի վրա է: Վերջին ժամանակաշրջանում ստորագրված կարևորագույն փաստաթղթերն ապահովում են այդ համագործակցության զարգացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանի Դաշնությունից:
«Եթե համեմատելու լինենք, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում ավելի շատ միջոցառումներ են անցկացվում, քան Հայաստանի և այլ երկրների միջև: Վերջին ժամանակաշրջանում ստորագրած կարևորագույն փաստաթղթերն ապահովում են ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության զարգացումը: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, դա յուրաքանչյուր երկրի խնդիրն է: Մտահոգությունները պարեբարաբար արտահայտում ենք, և դա բերում է նրան, որ այդ ամենը վերահսկելի իրավիճակում է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ սահմանին կանգնած զինվորները բարձր մակարդակի հերթապահություն են իրականացնում: