Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը


Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող բոլոր անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2020թ․ մայիսի 23-ից, Սահմանադրական դատարանը (ՍԴ) օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման պահանջով ստացել է 11 դիմում։ Այդ բոլոր դիմումները ՍԴ-ն մերժել է։ Մերժման հիմքերը տարբեր են՝ դիմումի ներկայացման ժամկետների խախտումներից մինչև ընթացակարգային և բովանդակային այլ խախտումներ, գրել է «Հետքը»։ 

Դիմումատուների թվում են նախկին ու ներկա պաշտոնյաներ, նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով։ 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկվում է նաև պատգամավորների մեկ հինգերորդի կողմից։ Շուտով կլրանա 3-րդ տարին, ինչ ՍԴ-ն քննության է ընդունել գործը։ Հիմք ընդունելով գործով զեկուցող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկությունը՝ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն որոշել է Գլխավոր դատախազությունից ապացույցներ պահանջել և այդ կապակցությամբ գործի վարույթը կասեցնել։

«Հետքը» նախկինում գրել է, որ դատախազությանը 21 կետից բաղկացած հարցում էր ուղարկվել։ Վարույթը կասեցվել է մինչև պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը: Դատարանը ստացման ժամկետ չի սահմանել: Այսինքն, երբ դատախազությունը Սահմանադրական դատարանին ներկայացներ հարցադրման պատասխանները, վարույթի քննությունը կշարունակվեր: 

Հարցադրումները բարդ չէին։ ՍԴ-ն հիմնականում պահանջել է վիճակագրական տվյալներ և օրենքի մեկնաբանություններ՝ իրավակիրառ պրակտիկայում, հետևաբար ենթադրվում էր, որ պետք է արագ պատասխանեին, ու գործի քննությունը շարունակվեր: Օրինակ՝ ՍԴ-ն հարցրել է, թե արդյոք Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվում է աշխատանքային պլանավորմամբ, քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ, ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման, ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում և այլն:

Գլխավոր դատախազությունից մեզ հայտնել էին, որ Սահմանադրական դատարանի հարցադրումներին պատասխանել են դեռևս 2023թ․ սեպտեմբերին:

2023թ. ապրիլին Սահմանադրական դատարանը ստացել է նաև Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:

2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի մասին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Սահմանադրական դատարանից հետաքրքրվել ենք, թե, ի վերջո, ե՞րբ որոշում կկայացնեն։ 

«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի վիճարկման գործով ՍԴ-ի որոշման ժամկերտների մասին հնարավոր կլինի խոսել վերոնշյալ գործի վարույթը վերսկսելուց հետո։ Կանխատեսելով վարույթը վերսկսելու վերաբերյալ հնարավոր հարցը, տեղեկացնում ենք, որ գործի վարույթը կարող է վերսկսվել «Սահմաադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու հիմքերի վերանալուց հետո»,- հայտնում են Սահմանադրական դատարանից։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով փաստաբան Առնոլդ Վարդանյանը մտահոգիչ է համարում Սահմանադրական դատարանի այս գործելաոճը։ 

«Խնդիր է առաջանում երրորդ աձի, օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից, թե ինչի՞ համար չի վերսկսում, որո՞նք են պատճառները, ի՞նչն է կասեցման հիմք հանդիսանում։ Հաշվի առնելով անցած տևական ժամանակահատվածը՝ կարևոր է հասկանանք, թե ինչն է պատճառը, որը օբյեկտվորեն խոչընդոտում է գործի քննությանը»,- ասում է Առնոլդ Վարդանյանը։

Փաստաբանը նշում է՝ իրավակիրառողների մոտ համոզմունք կա, որ Սահմանադրական դատարանի որոշումը կարող է առանցքային նշանակություն ունենալ։ «Քանի որ օրենքի ընդունումից հետո էլ եղել են ՄԻԵԴ նոր վճիռներ, կան նոր զարգացումներ, և այդ զարգացումների հաշվառմամբ՝ միգուցե Սահմանադրական դատարանը արտահայտի իրավական դիրքորոշումներ այն համակարգային խնդիրների մասին, որոնք նաև փաստաբաններն են բարձրացնում բոլոր նմանատիպ գործերով»,- ասում է նա։

Մինչ ՍԴ-ն փաստացի առկախված է թողնում գործի քննությունը, այս ընթացքում Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գործերով վճիռներ կայացվել, գույք բռնագանձվել։ Այս գործով զեկուցող դատավորը Վահե Գրիգորյանն է։ Վերջինս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2025թ․ հունվարի 28-ին ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր՝ Հայաստանի ներկայացուցիչ։ Նրա պաշտոնավարումը պետք է մեկնարկի  ընտրվելու պահից 3 ամսվա ընթացքում։ Մինչ ՄԻԵԴ դատավորի լիազորությունների ստանձնումը, Վ․ Գրիգորյանը կմնա ՍԴ դատավոր։ Եթե այդ ժամկետում ՍԴ-ն որոշում չկայացնի, գործով զեկուցողը կփոխվի։

Մեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին
Ամենադիտված