ԱԱԾ-ն պարզաբանել է, ովքեր էին հրապարակում ադրբեջանական երգ երգել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԱԾ հայտարարություն է տարածել հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ.
«Պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝
Միլադ Ղահրամանիաֆշար
Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու
Մեհդի Մոհամմադի
Համեդ Ազիզի Մալեկի
Նադեր Ղաֆարի
Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:




Հետևեք մեզ՝ այստեղ