Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Որ ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան «Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում


Դասական արևմտյան սցենարով մտածված զանգեզուրյան «օգնություն». Աննա Կոստանյան

Blog
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Զանգեզուր» կոչվող միջանցքի հարցը վառվում է, ալիևյան ճնշումներն ու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պահանջները թեժանում են, հանրային քննարկումներն ու քննադատություններն էլ ավելի խորանում, դիմացն էլ շուտով գարուն է` հնարավոր նոր պատերազմի համար բարենպաստ ժամանակաշրջան: Եվ ի՞նչ պիտի անի նյարդերն ակնհայտ տեղի տվող հողավաճառը, լոկալ բոլոր խնդիրների լուծումները տապալած, Հայաստանի ազգային անվտանգությունը վաճառքի հանած` արդեն ոչ «պոպուլյար» կիսալրագրողը, ում վարկանիշը պատմական մինիմումին է:

Իհարկե նորից պետք է դիմի իր` թիվ մեկ «թշնամու» դեմոնիզացիան ակտիվացնելուն: Չէ՞ որ նա չի ներվի, եթե հանկարծ միջանցքն առանց կռվի տա, կամ եթե նույնսիկ կռվով տա, պատերազմը կանգնեցնելու ալիբի պիտի ունենա, մի ձև ինքնաարդարցում պիտի՞ լինի, թե չէ, որ ասի «դե միջանցքը քսան ու ավելի տարի առաջ նախկիններն են տվել, ես մեղավոր չեմ», պիտի՞ իրար խառնի բոլոր պատմական իրողությունները, մի մեծ ու զզվելի ճաշ սարքի մեր հաշվին պահվող խոհանոցում ու վերջում նույնիսկ ինքը չուտի:
Եվ ահա այստեղ օգնության են հասնում արտաքին խոշոր խաղացողի ոչ խոշոր «աշխատակիցները» ԱՄՆ-ում և Հայաստանում: Կարծում եք պատահակա՞ն ԱՄՆ պետդեպը հանկարծ որոշեց «խեղճ հայ ժողովրդի» մասին մտահոգվել ու հրապարակել 20-25 տարվա վաղեմության գաղտնի փաստաթղթեր Մեղրիի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Իհարկե ոչ, օբյեկտիվորեն ցանկացած խոշոր խաղացող միշտ ու մեծ հաշվով թքած ունի մեր նման մանրիկ պետությունների թե' ապագայի, և թե' նրա ժողովրդի հանդեպ արդարություն հաստատելու վրա, առավել ևս, որ մեր նման հին ժողովուրդների հին ու չլուծված խնդիրները նրանց կոկորդին են մնացել, պետք է շատ արագ ինչ գնով էլ ուզում է լինի, լուծել:

Երեկ երեկոյան Հանրապետության Հրապարակի մեջտեղում և ամենայն հավանականությամբ ամանորի օրերին արված` օտարազգի տղամարդկանց` ակնհայտորեն հատուկ նկարահանված տեսահոլովակը Ղարաբաղ բառի գործածությամբ, պատահական չտարածվեց ցանցում: Գուցե ստվերելու ամերիկյան գաղտանզերծումները, որոնք հանկարծ տարածվեցին` ստվերելով մեկ այլ կարևոր իրադարձություն, որ տեղի է ունենում ողջ աշխարհի հայերի աչքի առջև` Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումով թուրքական սուլթանին հավատարմության հավաստում, հարյուրամյա վաղեմությամբ` թշնամու կոկորդին լռված ու չլուծված մի խնդիր, որի պատճառով նաև Թուրքիան անվերապահ հեգեմոնության չի հասնում այս տարածաշրջանում:

Ահա խնդրեմ, բոլոր հարմար նախադրյալները ստեղծված են. փրկող ալիբի հայրենիքը վաճառքի հանած դրածո վարչապետի համար`միջանցքը ուժով կամ առանց ուժ տալու և արդարանալու, թե դեռ 99-ին Քոչարյանն է բանակցել: Եվ հասարակ ու խեղճ հայ «շինականի» մտքով ինչու՞ պիտի անցնի հարց տա` բա եթե բանակցության խաղաթուղթ է եղել Մեղրին, ապա ինչու՞ է մինչև հիմա Հայաստանի տարածքի անքակտելի մաս, իսկ սահմանին ռուսական սահմանապահներ: Եվ պարզ գյուղացին կամ առօրյա սոցիալական խնդիրների մեջ թաղված մարդն ինչու՞ պիտի հասկանա, թե ինչու՞ հենց հիմա ԱՄՆ պետդեպը որոշեց գաղտնազերծումներ անել, չէ՞ որ նման` բանակցվող փաստաթղթերի վաղեմության ժամկետն այնքան չէր, որ դրանք հիմա ու հենց այս շրջանում հրապարակվեին, ինչու՞:

Այս բոլոր «ինչու»-ների պատասխաններն այսպես էլ կմնան օդում, քանի որ բոլոր կողմերում կան շահառուներ, ովքեր մինչև կոկորդը թաթախված են այնպիսի այլանդակ սարդոստայնի մեջ, որի բացահայտումը ոչ մի կողմի ձեռնտու չէ, իսկ ի՞նչ է մնում այս զզվելի ինտրիգների, դավադրությունների ու դժբախտ երջանկության արանքում, մի տանջված, ոտատակ տրված, հոգեբանորեն մաշված ժողովուրդ, ով բոլորից ու ամեն ինչից զզված ու մոլորված` մտածում է ինքնասպան լինել ու ազատվել հավիտյան...
 
Վաղվա հոսանքազրկումների մասինՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանԼրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Վթարային ջրանջատում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՀայաստանում անքնության և քնի խանգարումների տարածվածությունը բավականին բարձր է. ուսումնասիրություն Արցախից բռնի տեղահանված 87-ամյա կինը մոտ 1 տարի է չի կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱվանեսյանԴոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել ենԵրևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Էր Ռիադում պայթյուններ են հնչել. կան տուժածներԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԿդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՈր ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն Մարուքյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Իշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում մեկ օրում «Հեզբոլլահի» 20 մարտիկի սպանության մասին Ֆլիկը մեկնաբանել է «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակը և նշել, թե ինչ է ընդմիջմանը ասել խաղացողներին Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել ՄակրոնինՌուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է. Պեսկով Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄիջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
Ամենադիտված